News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ –ում սկսել են փորձաիկել հականավային ռոբոտ-նավը, որը նախատեսված է օվկիանոսում սուզանավեր որոնելու համար, հայտնում է Associated Press –ը:

Sea Hunter ինքնակառավարվող նավը իր առաջին եռամսյա փորձարշավը սկսել է անձնակազմով: Մարդիկ ապահովելու են 40 մետրանոց ռոբոտ նավի փորձարկման անվտանգությունը: Նավն ունակ է զարգացնել ժամում մինչեւ 27 ծովային մղոն արագություն:

 ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ այդ նավի փորձարկումները երկու տարի կտեւեն: Եթե դրանք հաջող անցնեն, ապա ԱՄՆ-ն ծրագրում է  այդ տեսակի ինքնակառավարվող նավերի մի ամբողջ նավատորմ ստեղծել: Չնայած նման նավ ստեղծելու նախագծի համար շուրջ 120 մլն դոլար է ծախսվել, բայց մեկ նման նավը հավաքելու ու շահագործման հանձնելու համար շուրջ 20 մլն դոլար է պետք: Իսկ արշավի պայմաններում նման նավի մեկ օրվա աշխատանքը, մասնագետների գնահատականներով, կարժենա 20 հազար դոլար:

Նշենք, որ նման նավ ստեղծելու աշխատանքները իրականացրել են ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետաազոտությունների վարչության մասնագետները:  Նախագծի հեղինակ Սքոթ Լիթլֆիլդը նշել է, որ հետագայում այդ նավը հեռակառավարման կարիք չի ունենա, քանի որ այն  կկարողանա ինքնակառավարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ