News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Երրորդմասցի Լյովիկի»` Լեւոն Ղազարյանի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) ու Սարգիս Գրիգորյանը (Ծգլ) տեւական ժամանակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ եւ գժտված են եղել:

Այսօր` մայիսի 3-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով դատախազը, ներկայացնելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հայտնեց, որ 2014թ.-ի մայիսին կողմերը միմյանց հետ վիճել են մայրաքաղաքի սրճարաններից մեկում, որից հետո Վահան Հակոբյանն ու ընկերները որոշել են վրեժխնդիր լինել:

«Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերներից վրեժխնդիր լինելու համար ամբաստանյալները նախ տուն են վարձել, ապա ձեռք բերել ավտոմեքենա եւ ինքնաձիգներ:

2015թ.-ի մարտի չորսին Վահան Հակոբյանն ու ընկերները տեղեկացել են, որ «Երրորդմասցի Լյովիկը» Դրաստամատ Թադեւոսյանի հետ գնալու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Դավիթ Իսպիրյանին: Երիտասարդները դեռեւս առավոտյան 10:50-ի սահմաններում եկել են ՔԿՀ եւ դարանակալել: Մինչեւ Լեւոն Ղազարյանի եւ Դրաստամատ Թադեւոսյանի ժամանելը` տարածք է եկել նրանց անվտանգությունն ապահովող Մեսրոպ Նազարյանցը, որը ոչինչ չի նկատել:

Ժամեր անց քրեակատարողական հիմնարկ են եկել Լեւոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադեւոսյանը, որոնց է մոտեցել նաեւ Մեսրոպ Նազարյանցը: Անմիջապես մեքենայից դուրս են եկել Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանն ու Սարգիս Գրիգորյանը, որոնք ավելի քան 82 փամփուշտ են արձակել Լեւոն Ղազարյանի եւ ընկերների ուղղությամբ: Մեսրոպ Նազարյանցը մահացել է տեղում, իսկ Լեւոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադեւոսյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Վահան Հակոբյանն ու ընկերներն անմիջապես թողել են ավտոմեքենան եւ ինքնաձիգները դեպքի վայրում եւ ոտքով հեռացել: Սկզբում երիտասարդները գնացել են Նոր Նորքի երկրորդ զանգված, ապա գնացել Ավան- Առինջ եւ որոշ ժամանակ մնացել Կարեն եւ Սուրեն Երեմյաններին պատկանող «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակ: Այնուհետեւ Վահան Հակոբյանն ու ընկերները գնացել են իրենց վարձակալած տունը:

Մարտի վեցին երիտասարդները հանձնել են վարձակալած տունը եւ հեռացել:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատական նիստը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ