News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկահայերը Օբամային խնդրում են դատապարտել հայկական ծագումով թուրք պատգամավոր Կարո Փայլանի վրա հարձակումները: Այս մասին ասվում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի հայտարարության մեջ:

«Դեռ Հրանտ Դինքի կենդանության օրոք «Հայ դատի» հանձնախումբը ԱՄն –ին կոչ էր անում դատապարտել նրա հետապնդումները ու ցավոք ապարդյուն,- հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Վերջերս նույնատիպ սպառնալիքներ են սկսվել նաեւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանի նկատմամբ, որը Թուրքիայի խորհրդարանում բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին: Տեսագրության մեջ կարելի է տեսնել, թե ինչ իրարանցում են առաջացնում նրա ասածները: Նա թուրք պատգամավորներից պաշտպանվում էր բռունցքներով, մինչեւ նրան օգնության հասան կուսակից քրդերը: «ԱՄՆ նախագահները սիրում են «փաստերի ամբողջական, անկեղծ ու արդար ճանաչման» կոչեր անել, եթե այդ ճանաչողները իրենք չեն»,- հավելել է Համբարյանը:

«Հրանտ Դինքը ցույց տվեց համարձակություն, որի պակասն ունեն ԱՄՆ առաջնորդները: Ոչ Պետքարտուղարությունը, ոչ Սպիտակ տունը չկարողացան նույնիսկ մի բառով պաշտպանել նրան: Մինչեւ նրա մահը: ԱՄՆ կառավարությունը,սակայն, ասելու բան գտավ նրան մահից հետո, որը նրանք ոչ մի կերպ չէին փորձել կանխել: Եկեք ձգտենք, որպեսզի նույն ճակատագրին չարժանանա նաեւ Կարո Փայլանը՝ խաղաղաստեղծ, որն արժանի է աջակցության, այլ ոչ թե լռության»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին…
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե…
Էրդողանը կրկին ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ
Էրդողանը հավասարապես է դիտարկել ցեղասպանության ենթարկված հայերի ու կոտորածի հեղինակ թուրքերի ցավերը...
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ կատարվող հանցագործության ընդլայնումն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական…
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր…
Անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի…
Ամենաշատ