News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան Բունդեսթագին նախազգուշացնում է Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերին վերաբերող բանաձեւում չօգտագործել ցեղասպանություն բառը։ Այս մասին հայտնում է Rheinischer Post պարբերականը՝ մեջբերելով Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուին։

«Դա ազգային խորհրդարանի որոշելու բանը չէ։ Պատմությանը գնահատականներ տալը Բունդեսթագի առաջադրանքը չէ»,- ասել է դեսպանը եւ զգուշացրել, որ բանաձեւում ցեղասպանություն եզրն օգտագործելը կարող է վտանգի տակ դնել հայ-թուրքական հարաբերությունների հետագա կարգավորումը։

«Ցեղասպանությունը հստակորեն սահմանվում է Ժնեւի կոնվենցիայով։ Դրա մասին կարող է որոշում կայացնել միայն միջազգային դատարանը։ Քաղաքական գործիչները գործում են քաղաքական կամ կրոնական մոտիվներով։ Դա կարող  է վտանգել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը»,- ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ ապրիլին Երեւան կատարած այցի ժամանակ Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդա  Քրիսթոֆ Բերգներն ասել էր, որ հունիսի սկզբին Բունդեսթագում քննարկվելու է բանաձեւի նախագիծը, որը հաստատելու է, որ այն ինչ մեկ դար առաջ հայերի հետ կատարվել է Օսմանյան կայսրությունում իրականում ցեղասպանություն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ