News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովն իր գարնանային կանխատեսումներում 2016-ի համար Brent տեսակի նավթի գինը բարձրացրել է գրեթե 15 տոկոսով՝ մինչեւ 41.7 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ՝ ձմեռային կանխատեսումների համաձայն՝ մեկ բարել նավթը 2016-ին արժենալու էր 35.8 դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2017-ի կանխատեսումները նույնպես աճել են՝ մինչեւ 45.95 դոլար մեկ բարելի դիմաց։

«Brent տեսակի նավթի գների վերականգնումը պայմանավորված էր ՕՊԵԿ-ի եւ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների մատակարարումների կրճատումով։ ՕՊԵԿ անդամ որոշ երկրներում արդյունահանման մակարդակի իջեցումը միայն մասամբ է փոխհատուցվել Իրանի արտադրության աճով։ Թեպետ արդյունահանումը ռեկորդային ծավալների է եղել, Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան փետրվար-մարտին արդյունահանումը կայուն են պահել»,- ասված է փաստաթղթում։

Եվրահանձնաժողովը նշում է, որ նավթի համաշխարհային պաշարների բարձր մակարդակը եւ զարգացող շուկաներում տնտեսական աճի շուրջ մտահոգությունները հավանաբար կշարունակեն ճնշում գործադրել նավթի գների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Ամենաշատ