News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 2-ին Հայաստանում Տաջիկստանի նորանշանակ դեսպան Իմոմուդին Սատտորովին (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` փոխնախարար Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է Տաջիկստանի հետ հարաբերությունների զարգացումը` վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության զարգացման ու խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սատտորովը հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը ընթացքում անդրադարձ կատարվեց քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության խորացման հեռանկարներին: Երկուստեք կարեւորվեց միջազգային կառույցներում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ