News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից քառօրյա պատերազմի հետեւանքով Հայաստան է տեղափոխվել շուրջ 80 ընտանիք, որոնք բնակվում են Հանրապետության տարբեր քաղաքներում եւ գյուղերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը:

«Հայաստան է տեղափոխվել շուրջ 350 մարդ, որոնք բնակություն են հաստատել տարբեր տեղերում: Մոտ 160 մարդ էլ այժմ Ստեփանակերտում է»,- ասաց գյուղապետը:

Հայաստան տեղափոխված թալիշցներն այսօր սոցիալական եւ կացարանի խնդիրներ ունեն: Գյուղից հեռանալիս թալիշցիները չեն հասցրել ոչինչ վերցնել իրենց հետ եւ այսօր առաջին հերթին առաջին անհրաժեշտության իրերի եւ զբաղվածության խնդիր ունեն. նրանց մեծ մասը բնակվում է հարազատների մոտ:

Ավելի քան 3 շաբաթ Հայաստանում ապրելուց հետո միայն Չարենցավան էր այցելել Արցախի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները, որոնք էլ այնտեղ բնակվող թալիշցիների հետ քննարկել են նրանց հետագա բնակության հետ կապված հարցեր:

Միեւնույն ժամանակ, Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դեռ հստակ որոշում չունեն, քննարկում են տարբեր առաջարկներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ