News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ուշաք քաղաքում քրդերեն խոսելու համար ազգայնականները դանակահարել են երկու քուրդ երիտասարդների։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Ուշաք քաղաքում շինարարության մեջ աշխատող 26-ամյա Էրեն Սոմերն ու 28-ամյա Ուֆուք Չելիքը քաղաքի կենտրոնական այգում իրար հետ քրդերեն են խոսել, ինչի համար ենթարկվել են 3 հոգու կողմից դանակներով հարձակման։

Ծանր վիրավորված երիտասարդներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողները ոստիկանություն տարվելուց հետո ազատ են արձակվել։

Այս փաստի առթիվ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը գրավոր հարցադրում է ուղղել Արդարադատության նախարարին՝ պահանջելով պարզաբանել, թե ի՞նչպես կարելի է դիտավորյալ սպանության փորձ իրականացրած անձանց ազատ արձակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ