News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Թուրքիայի խորհրդարանում Սահմանադրական հանձնաժողովի նիստում ինձ վրա հարձակումը կապված էր իմ հայ լինելու հետ։ Նման հայտարարություն է արել քրդական «Ժողովուրդներիդ դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Թուրքական Bianet.org-ի հետ զրւոյցում Կարո Փայլանը պատմել է, որ իր վրա հարձակումը նախօրոք ծրագրված է եղել։ Նա շեշտել է, թե իշխող կուսակցության անդամները իր վրա հարձակվել են միայն այն բանի համար, որ ինքը ասել է, թե համաձայն չէ իրենց պնդման հետ։ 

«15 հոգով փորձեցին ինձ հետ ինքնադատաստան տեսնել։ 20-30 վայրկյանում 100 հարված են ինձ հասցրել։ Հարձակումը կապված էր իմ հայ լինելու եւ մարդու իրավունքների պաշտպան լինելու հետ։

Ամեն ինչ տեսագրության մեջ պարզ երեւում է։ Դատի չեմ տալու, քանի որ դրական բան չեմ սպասում։ Տեղի ունեցածը թողնում եմ հասարակության խղճին։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ