News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեչնիայում սկսելու է աշխատել շեյխ Խալիֆի անվան հիմնադրամը, որի նպատակն է աջակցել փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը, հայտնել է հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը, փոխանցում է RNS –ը՝ վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի պաշտոնական «Ինսթագրամը»:

«Չեչնիայի հանրապետության ու Խալիֆի հիմնադրամի միջեւ պաշտոնապես կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր փոքր ու միջին ձեռներեցությանն աջակցելու նպատակով»,- գրել էր Չեչնիայի ղեկավարն իր պաշտոնական «Ինսթագրամ» -ում:

Նշում են, որ բացի ամենայնից հիմնադրամը նաեւ գումարներ կներդնի իսլամական բանկինգի սկզբունքներով:

Ապրիլի սկզբին Ռամզան Քադիրովը պատմել է, որ հանրապետությունում իրացման փուլում է գտնվում 174 ներդրումային նախագիծ՝ 265.3 մլրդ ռուբլի ընդհանուր արժեքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ