News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գնդեվազ գյուղում տեղի է ունեցել բնակիչների եւ Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի (CAО/IFC) թիմի հանդիպումը, որոնք եկել են Հայաստան՝ հետաքննելու IFC-ին ուղղված Ամուլսարի ոսկու եւ արծաթի բաց հանքավայրի ծրագրի սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության չափանիշների անհամապատասխանության վերաբերյալ բողոքները, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Բողոքները ներկայացրել են Գնդեվազ գյուղի բնակիչները, բնապահպանական հասարակական կազմակերպություններ, «կանաչ» քաղաքացիական նախաձեռնություններ եւ առանձին փորձագետներ:

Հիշեցնենք, որ IFC-ն ոչ միայն Ամուլսարի ծրագրի ներդրող է, այլ նաեւ «Lydian International» ընկերության 7.9% բաժնետոմսերի սեփականատեր, որն իրականացնում է Ամուլսարի ծրագիրը՝ ի դեմս իր դուստր ձեռնարկության՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի: IFC-ի Օմբուդսմենի գրասենյակն իր հերթին հիմնավոր է ճանաչել ներկայացված բողոքները:

Գնդեվազ գյուղում բնակիչները մեզ հայտնեցին, որ «Գեոթիմ» ընկերությունը սկսել է քննարկումներ անցկացնել նոր ծրագրի վերաբերյալ: ««Գեոթիմ»-ի ներկայացուցիչները հանդիպեցին մեզ հետ դեկտեմբերի 17-ին /2015 թ./ եւ ասացին, որ ծրագիրն ամբողջությամբ պատրաստ չէ, բայց իրենք ուզում են խոսել մեզ հետ: Իրենց մենեջերի՝ Բնապահպանական ու սոցիալական հարցերով կառավարիչ Արմեն Ստեփանյանի հետ մենք պայմանավորվեցինք, որ կգրենք՝ ինչ ֆորմատով ենք ցանկանում անցկացնել նոր լսումները: Մենք նամակ ուղարկեցինք «Գեոթիմ»-ին, որտեղ ասված է, որ հանդիպումը պետք է անցկացվի կլոր սեղանի շուրջ եւ անպայման ԶԼՄ-ների ներկայությամբ: Արմեն Ստեփանյանը հարցրեց՝ ինչի համար են մեզ պետք ԶԼՄ-ները: Ես պատասխանեցի, որ դա գլխավոր պայմանն է, որպեսզի մեր համայնքը, մեր ժողովուրդը, բոլորը իմանան՝ ինչի մասին ենք խոսելու եւ պայմանավորվելու, որպեսզի ապահովվի թափանցիկություն: Նաեւ ասված է, որ պետք է մասնակցեն Սեւանա լճի հարցերով հանձնաժողովից ու բնապահպանության նախարարությունից այն  փորձագետները, ովքեր ստորագրել են ծրագրի վերաբերյալ դրական եզրակացության տակ...Մենք պահանջեցինք, որպեսզի բոլոր ռիսկերը՝ ջրի, հողի, այգիների, կենդանիների, մարդկանց առողջության հետ կապված, ապահովագրվեն...Պատմականորեն մեր գյուղը զարգացել է մեկ ուղղությամբ, այն ուղղությամբ, որտեղ հիմա պետք է կառուցեն ցիանային ֆաբրիկա: Մեզ մոտ մի կողմից կիրճն է, մյուս կողմից՝ Ջերմուկը, իսկ երրորդ կողմից՝ Ամուլսարն է: Եվ դրա համար մենք տնկել ենք մեր այգիները, կառուցել տներ՝ ձգվելով ճանապարհի երկայնքով: Հիմա ես չեմ կարող նոր տուն կառուցել տղայիս համար, ոչ ոք չի ցանկանա կառուցել այնտեղ, որտեղ ցիանային ֆաբրիկան է...20-25 օրից «Գեոթիմ»-ից պատասխան ստացանք, որ պահանջները նրանք կդիտարկեն այն դեպքում, եթե դրանք ներկայացվեն գյուղապետարանի կողմից: Գյուղապետին մենք էլ չդիմեցինք, քանի որ նման պահանջ իրենք չէին ներկայացնի, իսկ իրենց հետ վիճելուց արդեն հոգնել ենք...», - ասացին Գնդեվազի բնակիչները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ