News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եզդիական համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովելու եւ նրան ազատ արձակելու խնդրանքով:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խորապես մտահոգված է «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին ազատությունից զրկելու եւ նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում սկսելու փաստից:

Հիշեցնենք, որ մեր ազգակից, հիշյալ կառուցի պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), եւ 02.04.2016 թվականից նա գտնվում է անազատության մեջ: Ձեռնպահ մնալով իրավական գնահատականներից,  համոզված լինելով նրա անմեղության մեջ՝ Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խնդրում է Ձեզ հետեւողականություն ցուցաբերել Ջնդի Մահմուդի Ամարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ եւ թույլ չտալ պետական կառույցներին անհիմն քրեական հետապնդում իրականացնել:

Խնդրում ենք Ձեր միջնորդությունը նրա նկատմամբ իրականացված ապօրինի կալանավորումն անհապաղ դադարեցնելու հարցում: Ամենակարեւորը` խնդրում ենք եւ պահանջում հետեւողականություն ցուցաբերել օրենքի տառի պահպանմանը, հակառակ պարագայում՝ ստիպված ենք մեր ձայնը բարձրացնել եւ հրապարակային բողոք ներկայացնել՝ փողոց դուրս գալով»:

Նամակն ուղարկվել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Նամակը ստորագրել են եզվիտական գրեթե բոլոր կազմակերպությունները, Հայաստանի բոլոր եզվիտական գյուղերի գյուղապետերը եւ ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը հետեւողականություն կցուցաբերի եւ թուլ չի տա պետական կառույցներին անօրինականություն գործել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ