News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները չափազանց հաճախ են նվազեցնում վարչակարգերի կողմից մարդու իրավունքների ոլորտում լուրջ խախտումների նշանակությունը: Այդ մասին ասված է «The Washington Post»-ի խմբագրական հոդվածում:

Հեղինակների խոսքով, դա հատկապես վերաբերում է ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովային, որը զբաղվում է Իլհամ Ալիեւի ընտանիքում կոռուպցիաների հետաքննությամբ: Հոդվածում ընդգծվում է, որ նրա խոսքերը հաստատվել են վերջերս հրապարակված պանամական փաստաթղթերում: 

Իսմայիլովան հորինված մեղադրանքներով դատապարտվել է 7 ու կես տարվա ազատազրկման:  «Նա ոչ միայն հետապնդվող լրագրող է, այլեւ մեկը, ով աշխատել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող եւ խոսքի արտահայտման ազատությանը նվիրված ռադիոկայանում: Այնուամենայնիվ, Օբամայի վարչակարգը թույլ է արձագանքել դրան»,- ասված է հոդվածում:

Հեղինակները նշում են, որ Պետդեպը հայտնել է, որ  «ԱՄՆ-ը անհանգստացած է» ձերբակալությամբ, սակայն Ալիեւի Վաշինգտոն այցի ընթացքում Պետքարտուղար Ջոն Քերիի եւ փոխնախագահ Բայդենի հետ տիկին Իսմայիլովայի գործի մասին ոչինչ չի ասվել: 

«Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչու պիտի Կոնգրեսը հավանություն տա մարդու միջազգային իրավունքների խախտումների մասին օրինագծին: Օրինագիծը, որը հայտնի է որպես Մագնիտսկու ակտ, ԱՄՆ-ին հնարավորություն կտար պատժամիջոցներ մտցնել ցանկացած օտարերկրյա անձի դեմ, որը խախտումներ է թույլ տալիս մարդու իրավունքների պաշտպանների կամ այն անձանց դեմ, որոնք ձգտում են բացահայտել պետական պաշտոնյաների կողմից իրականացվող անօրինական գործունեությունը»,- նշված է հոդվածում:

Օբամայի վարչակազմը դիմադրել է Մագնիտսկու սկզբնական ակտի ներդրմանը, բայց այդ ժամանակվանից հրապարակայնորեն պատժամիջոցներ է սահմանել   39 ռուսաստանցու նկատմամբ` օրենքի դրույթներին համապատասխան: Եթե օրենքն ընդունվի, կկարողանա ճնշում գործադրել ապագա վարչակազմերի վրա` Իսմայիլովայի դեպքի նման դեպքերում միջոցներ ձեռք առնելու նպատակով:  

Հոդվածում նշվում է, որ Մագնիտսկու ակտը Սենատում ընդունվել է դեկտեմբերին եւ ակնկալվում է դրա քննարկումը Ներկայացուցիչների պալատում: Համալիր մոտեցման դեպքում օրենքը կարող է վերաբերել Պետքարտուղարությանը եւ գանձատանը, եւ ոչինչ Սպիտակ տանը չի խանգարի նախաձեռնություններով հանդես գալ ցեղասպանության եւ այլ հիմնական իրավունքների խախտման դեպքում:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ