News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բանակում չծառայածների նկատմամբ հասարակության վերաբերմունքը պետք է փոխվի, հետագայում պետք է պաշտոն չտան նրանց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով   բուհերից տարկետման իրավունքի հանելու անհրաժեշտությանը։

«Քանի որ օրենքը դեռ չկա, արմատական կարծիք չարտահայտեմ, բայց պետք է ասեմ հետեւյալը, որ նախ պետք է կարգ ու կանոն մտցնել համապատասխան ոլորտում։ Այն ոսկի երիտասարդությունը, որը գիտությամբ զբաղվելու նպատակ չունի, ուղղակի բանակից խուսափելու համար է գնում զբաղեցնում այդ տեղերը, հստակ տարանջատենք»։

Թե ինչպե սպետք է տարանջատել, պատգամավորը դեռ չի պատկերացնում, բայց համոզված է, որ հասարակությունը, ղեկավարությունը բանակում չծառայածների նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխեն։

«Եթե վերցնենք ու տոտալ ողջ երիտասարդությանը թույլ չտանք, որ հետագայում  ուսումը շարունակի ու զբաղվի գիտությամբ, որոշակի ռիսկեր ամեն դեպքում տեսնում ենք։ Նաեւ մենք  պետք է ի ցույց դնենք այն երիտասարդությանը, որ իրենց պապաների, քեռիների, քավորների միջոցով  խուսափում են ծառայությունից, կարծում եմ  սա ի ցույց դնենք եւ հասարակությունը մերժի դա»։

Հարցին, թե հասարակությունը, լրագրողները բարձրաձայնում են չծառայած, բայց բարձր պաշտոններ զբաղեցնող ու հաճախ զինվորական շքանշաններով պարգեւատրվողների մասին, սակայն այս  երեւույթը շարունակվում է,  պատասխանեց. «Բանակում  չծառայելը պետք լինի ինչպես նախկինում, երբ բանակում չծառայածներին աղջիկ չէին տալիս»։

Մեր հակադարձմանը, թե պաշտոն կարելի՞ է տալ նրանց, արձագանքեց. «Պետք է այսօր լինի ակտուալ՝ պետք է հասկանան, որ բանակում չծառայելը առողջության գիտության պատճառով դա  վատ դրսեւորում է։ Նաեւ հետեւանքը պետք է լինի հետագայում, որ բանակում չծառայածներին պաշտոններ չտան»։

Նշենք, որ «Զինապարտության մասին օրենքում»  փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է մշակվել, որով նախատեսվում է բացառությամբ որոշակի դեպքերի, առանց տարկետման բանակ զորակոչել 18 տարին լրացած տղաներին: Օրինագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ու «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը։ Այս պատերազմական վիճակում կրկին  արդիական է դարձել թեման եւ քննարկվում է այն կյանքի կոչելու անհրաժեշտության հարցը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
Ամենաշատ