News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի կտտանքների ու բռնությունների կանխարգելման հանձնաժողովի (CPT) պատվիրակությունը Թուրքիայում այցելել է ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Եվրոպայից ժամանակ CPT-ի 3 հոգուց բաղկացած պատվիրակության անդամները այցելել են Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանին՝ տեղում ծանոթանալու բանտի պայմաններին։

CPT-ի պատվիրակության այցը քրդերը կարեւորում են, քանի որ վերջին մեկ տարվա մեջ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել Օջալանի հետ հանդիպեն նրա ընտանիքի անդամներն ու փաստաբանները։

CPT-ի անդամները Օջալանի հետ հանդիպելուց եւ պայմաններն ուսումնասիրելուց հետո հանդիպել են Թուրքիայի արդարադատության նախարարի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ