News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ապրող ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլիեւան  «Հալածանքների են ենթարկվել եւ բանտ են նետվել» հոդվածում անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների, նախ եւ առաջ` անկախ լրագրողների հետ կապված իրավիճակին:   

«Բայց այդպիսին է իրավիճակը ազատ Ադրբեջանում, որտեղ անմեղ տղամարդկանց եւ կանանց, հատկապես` լրագրողների եւ իրավապաշտպանների բանտ են նետում հորինովի մեղադրանքներով, ընդ որում` երկար ժամկետով այն բանի համար, որ նրանք փորձել են մարդկանց   ճշմարտացի տեղեկություն հաղորդել:  Իմ բանտարկված ընկերներից ոչ մեկը, իսկ նրանք, ցավոք սրտի, մի քանիսն են, հանցագործ չէ:   Նրանք խիզախ մարդիկ են, որոնք ճշմարտությունն են ասել եւ այդ պատճառով հակամարտության մեջ են եղել իշխանությունների հետ: Նրանք անխոնջ չարչարվել են հանուն նրա, որ Ադրբեջանում կյանքն ավելի լավը դառնա», - նշված է հոդվածում:

Հեղինակն անդրադառնում է Խադիջա Իսմայիլովայի` հետաքննող լրագրողի եւ ամենօրյա ռադիոծրագրի վարողի հետապնդմանը: ««Ազադլիգ» ռադիոյում աշխատելուց հետո, որը ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող  «Ազատ Եվրոպա»/ «Ազատություն» ռադիոյի ադրբեջանական տարբերակն է եւ մի քանի միջազգային կազմակերպությունների թվում էր, որոնց գործունեությունը երկրի տարածքում 2014-ին արգելվել է Ադրբեջանի կառավարության կողմից»: Իսմայիլովան մի որոշ ժամանակ ղեկավարել է նաեւ ռադիոկայանի Բաքվի գրասենյակը, իսկ երեք տարի   «Կազմակերպված հանցագործության եւ կոռուպցիայի լուսաբանում» նախագծի առանցքային ֆիգուրներից մեկն էր, որը բացահայտում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի եւ այլ պետական պաշտոնյաների իրականացրած ֆինանսական մեքենայությունները: 

«Ալիեւը նախագահ է ընտրվել  2003-ին` կառավարման ղեկն ընդունելով հորից, ՊԱԿ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիեւից:  Երկրում, որն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման փոքր փորձ ունի, հորից որդուն իշխանության փոխանցումը տեղի ունեցավ արագ եւ սահուն: Ընտրություններին, որոնք միջազգային դիտորդների կարծիքով խախտումներով են անցել, Իլհամ Ալիեւը ձայների մեծամասնություն ստացավ (75,3 տոկոս): 2009-ին նախագահական աթոռին երկու ժամկետից հետո Ալիեւ-կրտսերը կարողացավ համաժողովրդական հանրաքվեի օգնությամբ  հանել նախագահի վերընտրման տեւողության սահմանափակումները եւ  2013-ին երրորդ ժամկետով նախագահ ընտրվեց ձայների  84 տոկոս մեծամասնությամբ», - նշում է հեղինակը:   

Նրա խոսքով, 2010-ից սկսած` Խադիջա Իսմայիլովան մանրամասնորեն լուսաբանել է   Ադրբեջանի կառավարող իսթեբլիշմենթի կոռուպցիոն սխեմաները, հատկապես Ալիեւների շրջանում` նախագահի ընտանիքի հետ կապված ընկերություններին գայթակղիչ բիզնես-առաջարկներից մինչեւ օֆշորային ընկերությունների գործունեություն եւ ընտանիքի անդամներին պատկանող սեփականություններ, ներառյալ նախագահի անչափահաս որդին` Հեյդարը, որին անվանակոչել են պապի պատվին:   

«Իր առաջին մեծ լրագրողական հետաքննության մեջ Իսմայիլովան հայտնել է Ալիեւի ընտանիքի կապերի մասին «ԱԶԱԼ» («Ադրբեջանական ավիաուղիներ») ընկերության հետ, որը մասնավորեցրել է իր ստորաբաժանումները` շրջանցելով Պետական ունեցածքի սեփականաշնորհման պետական կոմիտեին: Նա նաեւ հայտնել է, որ կառավարող ընտանիքը մասնավոր շահույթ է ստացել մարզահամերգային   «Բյուրեղային դահլիճի» շինարարությունից, որը Բաքվում կառուցվել է  2012-ին  «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի անցկացման ժամանակ, ինչպես նաեւ ձեռք է բերել ոսկու մեծ շահութաբերությամբ հանքի շահագործման բոլոր իրավունքները:  2014-ին Իսմայիլովան հրապարակել է Ալիեւի աղջիկների` Արզուի եւ Լեյլայի կապերը երկրում խոշորագույն   «ԱզերՍելլ» հեռախոսային ընկերության հետ: Ոչ կառավարությունը, ոչ նախագահը եւ նրա ընտանիքը չեն հերքել այդ պնդումները, նրանք ընդհանրապես չեն արձագանքել լրագրողների հրապարակած նյութերին: 

Կառավարող ընտանիքը հայտնի է նրանով, որ խիստ գաղտնի է պահում իր մասնավոր կյանքը, բացառություն են Ալիեւների հայտնությունները փայլուն հանդիսավոր արարողություններին, որտեղ չեն հրավիրում կոշտ հարցեր տվող լրագրողներին: Սակայն պարզվեց, որ սեփական մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը անթույլատրելի շքեղություն է Իսմայիլովայի համար այն բանից հետո, երբ նա   «այս աշխարհի ուժեղների» ցասումն է հարուցել իր լրագրողական հետաքննություններով: Նրան լռել ստիպելու փորձերից մեկը ինտերնետում  2012-ի մարտին սեռական տեսագրության հրապարակումն էր նրա մասնակցությամբ, մինչ այդ, իր խոսքով, նա ինտիմ բնույթի լուսանկարներով եւ սպառնալիքով նամակ էր ստացել», - նշված է հոդվածում:

Հեղինակը նշում է, որ հրապարակված սեռական բնույթի տեսագրությունը կարող է առանձնահատուկ ծանր բարոյական վնաս հասցնել պահպանողական երկրում ապրող կնոջը, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մահմեդականները եւ կարող է ամենատարբեր բացասական հետեւանքներ ունենալ, ներառյալ հնարավոր «պատվի սպանությունը» ադրբեջանական ավանդական սովորույթի համաձայն: 

«Չնայած երկու սեռի այլ լրագրողներ եւս հետապնդումների են ենթարկվում, Իսմայիլովան առաջին կին լրագրողն էր, որը բանտում հայտնվեց: Առաջին անգամ նրան ձերբակալեցին  2014-ի դեկտեմբերին` տղամարդուն ինքնասպանության հասցնելու մեղադրանքներով, շատ իրավապաշտպան կազմակերպություններ քննադատեցին այդ մեղադրանքները որպես հորինված, եւ հետագայում դրանք հանվեցին Իսմայիլովայի վրայից:  Սակայն մինչ նա քննչական մեկուսարանում էր, նրան մեղադրեցին մի քանի այլ հանցագործության ենթադրյալ իրականացման համար, ներառյալ վատնումը եւ հարկերի վճարումից խուսափումը, եւ այդ հիմքով  2015-ի սեպտեմբերի 1-ին նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվեց. յոթ ու կես տարվա ազատազրկում», - նշում է հեղինակը: 

2015-ին ադրբեջանցի երկու հայտնի լրագրող` Լեյլա Յունուսը եւ նրա ամուսինը` Արիֆ Յունուսը բանտարկվել են Իսմայիլովայի դեմ առաջադրված մեղադրանքներին նման մեղադրանքներով: 

«Հարձակումներն իմ կողքով չանցան. ես ինքս ադրբեջանցի ժողովրդի աչքում վարկաբեկիչ նողկալի արշավի թիրախ դարձա: Հեռուստատեսային շոուներում բանավեճեր ծավալվեցին այն մասին, թե  արդյոք ես դավաճանություն եմ կատարել` հանդես գալով Հայաստանի հետ հաշտության օգտին, իսկ որոշ տեղական ԶԼՄ-ներ ինձ «հայկական լրտես» պիտակեցին եւ մեղադրեցին, որ փորձում եմ վարկաբեկել Ալիեւի կառավարությանը` թուրք-հայկական պարբերականում տեղեկություններ հրապարակելով հայերեն:   Ընդհանրապես ես ադրբեջանցի լրագրող եւ մեկնաբան էի, որը ժամանակ առ ժամանակ գրում էր  (իրականում` թուրքերեն) Ադրբեջանի հետ կապված լուրերի եւ իրադարձությունների մասին Ստամբուլում հրապարակվող թուրք-հայկական   «Ագոս» թերթում», - գրում է հեղինակը:

Նման հարձակումների ենթարկված տղամարդ լրագրողներից են Գանիմատ Զահիդը եւ Ազեր Ահմեդովը, որոնք համապատասխանաբար  «Ազադլիգ» թերթի խմբագիրը եւ տնօրենն են, հայտնել է միջազգային Human Rights House կազմակերպությունը, որը նաեւ նշել է, որ եւս մեկ տղամարդ լրագրողի «հետապնդման են ենթարկել` մեղադրելով նույնասեռական կապերի համար»:

Որոշ ակտիվ լրագրողներ արդեն ստիպված են եղել կյանքով վճարել դրա համար: 2005-ին Էլմար Հուսեյնովը` տեղական թերթերից մեկի գլխավոր խմբագիրը, որը բացահայտել էր կոռուպցիան Ադրբեջանի կառավարությունում, գնդակահարվել էր Բաքվում` աշխատանքից տուն գալիս:   2011-ին եւս մեկ լրագրողի` Ռաֆիկ Տագիին դանակահարել էին իր տան մոտ: 2015-ին թղթակից Ռասիմ Ալիեւին դաժանորեն ծեծել էին, ինչի հետեւանքով նա մահացել էր հիվանդանոցում: Ալիեւի գործով ենթադրյալ հանցագործների անձը պարզվել է, բայց մյուս սպանություններն այդպես էլ չբացահայտված են մնացել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ