News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը Digital Diplomacy Rating 2016-ում (Թվային դիվանագիտության վարկանիշ) 52-րդ տեղն է զբաղեցրել: Գնահատականը հիմնված է աշխարհի 210 երկրների ԱԳ նախարարությունների կողմից օգտագործվող շուրջ 1100 թվային ռեսուրսների վրա՝ կայքեր, բջջային հավելվածներ, սոցցանցերում էջեր, ինչպես նաեւ թվային տիրույթում դիվանագիտական հարցերի լուծման միջոցներ:

Վարկանիշում Հայաստանն առաջ է անցել սահմանային հարեւաններից. Վրաստանը զբաղեցրել է 65-րդ տեղը, Ադրբեջանը՝ 73-րդ, Իրանը՝ 112-րդ հորիզոնականը:

Հետխորհրդային պետություններից (բացառությամբ Բալթյան երկրների) Հայաստանը երրորդն է՝ Ուկրաինայից (11-րդ տեղ) եւ Ռուսաստանից (4-րդ տեղ) հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ