News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոլանդական Philips ընկերությունը մտադիր է վաճառել էլեկտրական լամպերի արտադրամասը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Financial Times-ը:

Հաղորդվում է, որ ընկերությունն այն առանձին կառույցի կվերածի եւ աճուրդի կհանի Euronext Amsterdam-ում:

Ենթադրվում է, որ նախ Philips-ը կվաճառի բաժնետոմսերի 25%-ը, այնուհետեւ մի քանի ամսվա ընթացքում կազատվի վերահսկիչ փաթեթից: Գործարքի ավարտից հետո ընկերությունը կկենտրոնանա բժշկական արտադրանքի ուղղությամբ:

Մեկ տարի առաջ Philips-ը հայտարարել էր լուսային լամպերի եւ ավտոմեքենաների լամպերի համար բաղադրիչների արտադրության բիզնեսը 2.8 մլրդ դոլարով վաճառելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ