News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օնտարիոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվում՝ ի հիշատակ կորսված կյանքերի: Այս մասին ապրիլի 30-ին Օնտարիո նահանգի Սենթ Կատարինս քաղաքում հուշարձանի բացման առիթով հայտարարել է Կանադայի վարչապետ Ժյուստեն Տրյուդոն:

Ըստ Horizonweekly-ի, կանադական վարչապետի ուղերձում ասվում է.

«Կանադայի ե՛ւ Սենատը, ե՛ւ Համայնքների պալատը բանաձեւեր են ընդունել, որոնցում այդ իրադարձությունները ցեղասպանություն են կոչվում:

Այս հուշարձանը թույլ կտա պահպանել նրանց մասին հիշողությունը, ովքեր իրենց կյանքն են զոհել, եւ նրանց, ովքեր տուժել են ցեղասպանության ժամանակ, ինչպես նաեւ խորը հարգանք հայտնել նրանց ժառանգներին, այդ թվում՝ նրանց, ովքեր հիմա Կանադան իրենց տունն են կոչում:

Ցանկացած ծագում եւ հավատք ունեցող կանադացիները միասնական են բազմակարծության, մարդու իրավունքների արժեքներին հավատարմության հարցում:

Խնդրում եմ, միացե՛ք ինձ՝ խաղաղ ապագայի հույսով՝ հիմնված հանդուրժողականության, հարգանքի եւ հաշտեցման վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ