News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հաղորդել է անցած հանգստյան օրերին Միջերկրական ծովում մեծ թվով փախստականների զոհվելու մասին:

IOM-ի տվյալներով, ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին առնվազն 113 մարդ է զոհվել Լիբիայից Իտալիա հասնելու փորձի ժամանակ: Ընդհանուր առմամբ, միգրանտների փոխադրող նավակների խորտակման չորս միջադեպ է արձանագրվել:

Դեպքերից մեկի ընթացքում իտալական առեւտրային նավը կարողացել է օգնության հասնել եւ 26 կյանք փրկել, սակայն 84 մարդ զոհվել է: Եվս 29 մարդ խորտակվել է ռետինե նավակով Թունիսի նեղուցն անցնելու փորձի ժամանակ: Խորտակված չորրորդ նավի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ըստ Lenta-ի, ծովային ճանապարհով Եվրոպա հասնելու փորձ կատարող միգրանտների մեծ մասն Արեւմտյան Աֆրիկայի երկրներից են: Նրանց թվում սիրիացիներ, աֆղանցիներ եւ իրաքցիներ գրեթե չկան, սակայն, իտալական իշխանությունների համոզմամբ, շուտով այն փախստականները, որոնք նախկինում Եվրամիության երկրներ էին հասնում Բալկանների տարածքով, կհասկանան, որ ծովային ուղուն այլընտրանք չկա:

Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Միջերկրական ծովում 1357 միգրանտներ եւ փախստականներ են զոհվել, 28.593 մարդ բարեհաջող Իտալիա է հասել, իսկ 154.862 միգրանտ ափ է դուրս եկել Հունաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ