News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները չկարողանան կամ չցանկանան կատարել Հայաստանի առաջադրած երեք նախապայմանները՝ բանակցությունների վերսկսման համար, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ազատ կլինեն իրենց գործողություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԼՂՀ Հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով հարցին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոչ մի հասցեական հայտարարություն չարեցին, ինչն էլ Ադրբեջանի ագրեսիայի շարունակման պատճառներից մեկը դարձավ:

Նրա խոսքով, հիմա ամենակարեւոր խնդիրը խաղաղության պահպանումն է: «Եվ մեր բոլոր ջանքերը պետք է դրան ուղղված լինեն: Հայտնի է, որ Հայաստանի իշխանությունները 3 պայման են առաջադրել: Եթե այդ նվազագույն պայմանները կատարվեն, կարծում եմ, որ հնարավոր կլինի երկխոսություն սկսել: Բայց այդ դեպքում ԼՂՀ-ն պետք է բանակցությունների լիարժեք կողմ դառնա»,- ընդգծեց Մասիս Մայիլյանը:

Նաեւ, ըստ նրա, նոր մոտեցումներ են անհրաժեշտ: «Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է նոր, ավելի իրատեսական առաջարկներով հանդես գան, քանի որ մենք տեսանք, որ նախորդ առաջարկներն Ադրբեջանի որոշակի հույսեր էին տալիս»,- փաստեց Մասիս Մայիլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ