News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանական Դրեզդենի դատարանը մայիսի 3-ին հրապարակել է Եվրոպայի իսլամականացման դեմ հանդես եկող Pegida շարժման հիմնադիր Լուտց Բախմանի դատավճիռը՝ ազգամիջյան ատելություն հրահրելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Bild-ը:

Դատարանը Բախմանի նկատմամբ 9600 եվրոյի չափով տուգանք է սահմանել: Մեղադրող կողմը պնդում էր 7-ամսյա ազատազրկման տեսքով պատժի հարցում, իսկ պաշտպանական կողմն արդարացնող դատավճիռ էր պահանջում:

Բախմանը պաշտոնից հեռացել է 2015 թվականի հունվարին, երբ Dresdner Morgenpost-ը լուսանկարներ է հրապարակել, որում նա պատկերված է Ադոլֆ Հիտլերի կերպարով: Սա սոցցանցերում բուռն քննարկումների թեմա էր դարձել: Նրա հետ միասին շարժումը լքել են եւս հինգ կազմակերպիչներ:

Pegida անվանումը նշանակում է՝ «Եվրոպացի հայրենասերները՝ ընդդեմ Հին աշխարհի իսլամականացման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ