News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռազմական ղեկավարությունից մի քանի պատասխանատուների պաշտոնանկ անելը հարցի լուծում չէ, քանի դեռ հստակ կոռուպցիայի դեմ պայքար չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Ռազմիկ Պետորսյանը, որն իր  մարտական ընկերների հետ այս պահին գտնվում է առաջնագծում։

«Այնպես չի, որ միայն այն բնագավառներում էին թերացումները, որտեղ եղան պաշտոնանկություններ։ Ուրիշ խնդիր է, որ ընդհանուր վերաբերմունքը պետք է փոխվի, եթե կոռուպցիայի դեմ հստակ քայլ չանենք, մի քանի պաշտոնանկությունները խնդիր չեն կարող լուծել։  Կոռւպցիայի նկատմամաբ ընդհանուր վերաբերմունքը պիտի փոխվի»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

Նա նշեց, որ մինչեւ  առաջնագիծ մեկնելը, իրենք շատ լավ գիտեին ոլորտի խնդիրների մասին  եւ հիմա առավել եւս պնդում են, որ զինվոր ու երկիր պահելու համար անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն։ Ոչ թե առաջնագծում պատերազմ, իսկ թիկունքում՝ թալան։

«Այնպես չէ, որ դիրքեր գալով իմացանք՝ ինչ խնդիրներ կան։ Հիմնական խնդիրը  տնտեսության կառավարման,կոռուպցիայի հետ է կապված, որոնք առաջինը նկատվում են սահմանին։ Փառք ու պատիվ, որ այստեղ մեր զինուժը ունի մարտական ոգին, նվիրվածությունը, եւ  էս հերոսական կեցվածքով են միայն փակվում էդ բացերը։ Իշխանությունը պետք է դեմքով շրջվի ժողովուրդը,  հզոր տնտեսությամբ պիտի կարողանանք զինվորին ու երկրին տեր կանգնենք։ Մենք դատապարտված ենք հաղթելու, իսկ հաղթանակը չի կարող լինել, եթե  պատերազմ լինի, իսկ թիկունքում՝ թալան։  Չի կարող լինել այնպես, որ զինվորը առաջնագծում հայրենիք պահի, իսկ թիկունքում մի քանի ոչնչություն թալանեն երկիրը»։

Տարածքներ զիջելու թեման ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ առաջնագծում թեժ է։ Ազատամարտիկների վերաբերմունքը նույնն է՝ ոչ մի թիզ հող թշնամուն։

«Որեւէ մեկը բացարձակապես իրավունք չունի խոսել հող զիջելու մասին։ Մի անգամ՝ 90-ականներին, պատերազմը նոր էր դադարել, ընկերներով քննարկում էինք  էլի հողեր զիջելու  հարցը, թե հնարավո՞ր է երբեւէ զիջենք  տարածք, երջանկահիշատակ սպարապետն ասաց՝ ես չեմ զարմանում, որ նման հարց  է ծագում ձեր մոտ, մենք էնքան ենք պարտվել ու լացել, սրան-նրան խնդրել, որ մեզ օգնեն,  որ մի անգամ հաղթել ենք, խառնվել ենք իրար ու չգիտենք՝ ինչ անենք։ Հաղթանակից հետո պիտի կարողանանք արժեւորենք ու պահենք դա։ Ու  իրականում էդպես է, ցավոք, չենք կարողացել դա անել, հողեր հանձնելու մասին խոսելը ստրկամտություն է։ Մինչեւ հիմա չհասկացանք՝ այդ  տարածքները ինչի գնով ազատագրվեցին։ Որեւէ մեկը չպիտի իրավունք վերապահի իրեն այդ տարածքների ճակատագրի մասին բարձրաձայնել։ Դա մեզ նվեր չեն տվել»,-վրդովված ամփոփեց ազատամարտիկը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ