News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Համապատասխան հռչակագիր է ընդունել Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, ով 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել է նահանգում ցեղասպանության հիշատակի եւ կանխարգելման ամիս:

Վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկ եւ կես միլիոն հայերի եւ մեկ միլիոն հույների եւ ասորիների սպանությունը, ինչպես նաեւ մեր օրերին Մերձավոր Արեւելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների եւ այլ փոքրամասնությունների ոչնչացումը, նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է. «Ճանաչելով եւ մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Ողջակիզումը, ինչպես նաեւ բոլոր անցյալի եւ ներկայի ցեղասպանությունները, մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանությունները չեն կրկնվելու, եւ զգոն մնում ատելության, հալածանքի եւ բռնության հանդեպ»:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի եւ Էմի Թոլիվերները կարեւոր դեր խաղացին հռչակագրի ընդունման գործընթացում: «1915-ին իմ պապ Համբարձումը, ով Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար էր, կեսգիշերին տնից բռնի կերպով տարվել եւ գլխատվել էր: Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կիրթ եւ հաջողակ հայերի հետ, որոնք բնակվում էին Թուրքիայում», - պատմում է Համբարձում Կասպարյանը, - «Իմ պապը շատ բարի եւ մեծահոգի մարդ էր: Երաշտի տարիներին նա բազմաթիվ մարդկանց սննդով էր ապահովում: Հույս ունեմ, որ Արեւմտյան Վիրջինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ չափով երաշխիք կլինի, որ նման սարսափելի իրադարձություններ այլ մարդկանց հետ չեն կատարվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ