News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտի դարձավ, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը։ Մելիքյանը, ի դեպ, երեկ Արցախում էր եւ հանդիպում էր ԼՂՀ խորհրդարանական խմբակցությունների հետ։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հրաժարական էր տվել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը։ Ռուբեն Մելիքյանը մեզ հետ հեռախոսազրույցում, պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս ինքն է լինելու ԼՂՀ նոր օմբուդսմենը ասաց. «Ես չեմ կարող դա պաշտոնապես հաստատել»։ Նա նաեւ հավելեց, որ այժմ ինքն արձակուրդում է, իսկ ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ խորհրդարանում Ռուբեն Մելիքյանի հետ հանդիպումներ են ընթանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ