News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գներն այսօր՝ մայիսի 4-ին, տատանվում են, քանի որ ներդրողները կրկին ուշադրություն են դարձրել շուկայում «սեւ ոսկու» գլոբալ ավելցուկի վրա:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,07 տոկոսով՝ հասնելով 44,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,14 տոկոսով՝ հասնելով 43,17 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ներդրողներին կրկին մտահոգում է նավթի շուկայի գերհագեցածությունը՝ Նավթի ամերիկյան ինստիտուտի վիճակագրության տվյալների հրապարակումից հետո: Ըստ այդ զեկույցի, ԱՄՆ-ում նավթի պաշարները նախորդ շաբաթ աճել են 1,3 մլն բարելով, մինչդեռ վերլուծաբանները սպասում էին, որ աճը կկազմի 0,5 մլն դոլար:

Նավթի գների վրա ճնշում է նաեւ ամերիկյան արժույթի ամրապնդումը: Ամերիկյան դոլարը մայիսի 3-ին հասնելով 2014-ի նվազագույնին, նորից սկսել է աճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ