News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն աղավաղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բառերը, գրում է The Washington Post-ը։

Խոսքն արտահայտության մասին է, որը Թրամփն արել էր Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Ըստ իս՝ նա որոշ իրոք հաճելի բաներ ասաց։ Նա ինձ հանճար էր անվանել։ Նա ասել էր՝ Թրամփը հանճար է։ Գիտեք, դա հաճելի է»,- ասել է միլիարդատերը։

Հաղորդվում է, որ Թրամփն, ըստ երեւույթին, նկատի է ունեցել Պուտինի դեկտեմբերյան մամուլի ասուլիսը, երբ Պուտինը դրական էր արտահայտվել Թրամփի մասին՝ նրան անվանելով շատ վառ եւ տաղանդավոր մարդ։

WP-ը նշում է, որ այստեղ սխալ թարգմանության հարց չի կարող լինել։ Որոշ ամերիկյան լրատվամիջոցներ «վառ»-ը թարգմանել էին որպես «էքստրավագանտ», սակայն ո այդ բառը չ մի դեպքում «հանճարեղ» իմաստը չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ