News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դպրոցահասակ ավելի քան 460 մլն երեխա ապրում է ռազմական հակամարտությունների կամ բնական եւ տարերային աղետների հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամում հայտնված երկրներում։ Այս մասին ասված է ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում։

«Դպրոցահասակ երեխաների մոտ մեկ քառորդը՝ 462 մլն երեխա, ապրում է հումանիտար աղետների մեջ հայտնված երկրներում»,- ասված է հիմնադրամի զեկույցում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկություններով՝ 3-18 տարեկան 75 մլն երեխա անհապաղ օգնության եւ կրթության կարիք ունի։ Ընդ որում, հումանիտար օգնության միայն 2 տոկոսն է բաժին ընկնում կրթական ծրագրերին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկություններով՝ ավելի քան 37 մլն երեխա դպրոց չի հաճախում, ընդ որում, ուսումնական հաստատությունների քանակը շարունակում է նվազել հակամարտությունների եւ տարերային աղետների պատճառով։ Հատկապես ծանր վիճակ է Սիրիայում, որտեղ հակամարտության 5 տարիների ընթացքում փակվել է ավելի քան 6 հազար դպրոց։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը հրապարակվել է Ստամբուլում առաջին Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովում կհայտարարվի «Կրթությունը չի սպասում» գլոբալ հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակը ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխաներին կրթությամբ ապահովելն է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հույս ունի դրա համար մոտ 4 մլրդ դոլար հավաքել, որն առաջիկա 5 տարում կհատկացվի 13.6 մլն երեխայի, իսկ 2030-ին՝ 75 մլն երեխայի կրթության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ