News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ոսկին արժեզրկվում է դոլարի կայունանալու եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի բարձրացման ակնկալիքների ֆոնին։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսներն էժանացել են 9 դոլարով եւ կազմել 1282 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսները էժանացել են 0.79 տոկոսով եւ կազմել 17.36 դոլար մեկ ունցիայի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դոլարի ինդեքսը (ԱՄՆ 6 հիմնական առեւտրային գործընկեր երկրների զամբյուղում դոլարի փոխարժեքը) աճել է 0.08 տոկոսով եւ հասել 93.14 կետի։ Դոլարի կայունացումը դոլարով ոսկու առքուվաճառքը թանկացնում է օտարերկրյա արժույթ ունեցող ներդրողների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ