News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մամուլի ազատության օրվա (մայիսի 3) առթիվ ԱՄՆ-ն քննադատել է Թուրքիայում մամուլի ազատության վիճակը։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Թուրքիայում մամուլի ազատության վիճակին ու նշել, որ Թուրքիան «ճիշտ ուղով չի ընթանում» եւ դրա մասին իերնք նախկինում էլ խոսել են:

«Մենք նախկինում էլ ասել ենք, որ այն միտումը, որը տեսնում ենք Թուրքիայում, լավը չէ: Նա ճիշտ ուղղությամբ չի ընթանում: Ես դա գնահատել եմ մտահոգիչ եւ հիմա էլ այդպես եմ գնահատում: Չենք կարծում, որ ազատության սահմանափակումը նորմալ է ցանկացած ժողովրդավարության համար, այդուհանդերձ, մենք դեռ հավատում ենք, որ Թուրքիան կարող է շարժվել ժողովրդավարական սկզբունքներով, որոնք ամրագրված են այդ երկրի Սահմանադրության մեջ: Մենք ցանկանում ենք տեսնել Թուրքիայի առաջընթացն այդ հարցում: Մենք չենք հավատում, որ հաջողության ուղին լրատվամիջոցների դեմ ոտնձգություններն ու սահմանափակումներն են եւ այդ մասին բազմիցս ասել ենք»,-նշել է Քիրբին:

Նա ընդգծել է, որ այդ հարցը պատրաստվում են բարձրացնել Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ: Քիրբիի խոսքով, Թուրքիան ԱՄՆ-ի համար կարեւոր գործընկեր է, հետեւաբար մամուլի ազատության հարցում կցանկանան տեսնել այդ երկրի հաջողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ