News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեխիայի ՆԳՆ-ն անօրինական միգրացիային հակազդելու համար հատուկ ստորաբաժանում է ստեղծում: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Պրահայի   Právo թերթը:

Հատուկ ստորաբաժանումը ձեւավորվում է 181 ոստիկանից` օտարերկրացիների հարցերով ոստիկանության վարչությանը կից: Նոր ստորաբաժանման խնդիրն է ապահովել  անվտանգությունը, հասարակական կարգը եւ չեխական սահմանները միգրացիոն ճգնաժամի սրման ժամանակաշրջանում: Հատուկ նշանակության ուժերը կտեղակայվեն Պրահայում, Բռնոյում  (Հարավային Մորավիա), Օստրավայում (Հյուսիսային Մորավիա) եւ Պարդուբիցայում (Արեւելյան Չեխիա):

Հատուկ ստորաբաժանման ջոկատները կարող են ուղարկվել ԵՄ-ի անդամ այլ պետություններ, մասնավորապես, Շենգենի գոտու արտաքին սահմանները պաշտպանելու, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ