News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մայիսի 3-ին հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ եւ քննարկել Հայաստանում ստեղծված իրավիճակը:

ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված քաղաքական զարգացումները, քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի եւ իշխանությունների միջեւ կոնսենսուսի ձեւավորման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Մտքերի փոխանակում է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ