News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական  վարչության անվտանգության ապահովման բաժնի  պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:

Այս առնչությամբ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի  պետ,  արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի  պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության   քրեակատարողական  վարչության անվտանգության  ապահովման բաժնի  պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:

Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի հետ համաձայնեցված քննիչի որոշումը՝ ուղարկված ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանի 2016 թվականի մայիսի 2-ի N 18-382 կգ-16 գրությամբ,  և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ  Ա. Օսիկյանի  2016 թվականի մայիսի 3-ի Ե 40/10-1569  գրությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մայիսի 3-ին, բանտարկյալները  բունտ են արել: Դատապարտյալներից մեկի փոխանցմամբ, քրեակատարողական հիմնարկում միանգամից աղմուկ է բարձրացել, դատապարտյալները հարվածել են դռներին խփել, անգամ մի դուռ կոտրվել է:

Հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ աղմկալի չարաշահումներ հայտնաբերել, որի արդյունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը): Քրգործի հարուցումից հետո դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ