News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարը «աչքալուսանք» է տվել ՀՀ կառավարությանը՝ հայտարարելով, թե «այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկենք բուժման», մինչդեռ առնվազն Էրեբունի հիվանդանոցում կան այդպիսի կարիք ունեցող երկու զինվորներ: Այս մասին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ուղղված բաց նամակում նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա մասնավորապես, գրել է.

«Հարգելի պարոն նախարար, մայիսի 3-ին հայտարարել եք՝  «Այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկենք բուժման», մինչդեռ ապրիլի 21-ին ասել էիք. «Անհրաժեշտության դեպքում զինվորներին կուղարկենք արտասահման բուժման»: Սույն հայտարարությունն անելիս գիտեի՞ք արդյոք, որ Էրեբունի հիվանդանոցում պառկած վիրավոր 19-ամյա երկու զինվորներ Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանն ունեն ողնաշարի 4-րդ ողի հետ կապված շատ ծանր վիրավորում և ինչպես ասել է Մուրացանի հոսպիտալի պետ պարոն Ասատուրյանը՝ «որի վերականգնման ինստիտուտը Հայաստանում դեռ բարձր զարգացում չի ապրում»:

Այսինքն՝ առնվազն այս երկու տղաները կարիք ունեն արտերկիր տեղափոխվելու: Այս պահին երկուսի ծնողներն էլ խորհրդակցում են արտասահմանյան տարբեր երկրների բժիշկների հետ, որոնց կարծիքով այս տղաների վիճակը կարող է փոխվել, ինչ-որ չափով վերականգնվել, եթե նրանց մեկ օր շուտ դուրս տանեն: Ձեր հայտարարությունը չի բխում տղաների առողջական վիճակից, չի սփոփում նրանց ծնողներին:

Եթե դեռ չեք այցելել, ապա գնացեք, խնդրում եմ, և տեղում տեսեք, թե ինչպես են օր-օրի հյուծվում տղաները: Ի դեպ, գնդակը Արմանի կերակրափողն էլ է վնասել ու տղան չի կարողանում ոչինչ ուտել, լուրջ պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն կա: Ռուբենն էլ ընդհանրապես չի կարող շարժվել:

Նկատի ունեցեք, մոտ օրերս ծնողները պետք է դիմեն Ձեզ տղաներին արտերկիր ուղարկելու խնդրանքով, այնպես որ կարող եք արդեն ուսումնասիրել ու այդ նպատակով շատ արագ պատրաստել այս տղաների բժշկական փաստաթղթերը: Ձեր հայտարարությունը կարծես ՀՀ կառավարությանը աչքալուսանք տալու նպատակ է ունեցել, որը ծախս չանելուն է միտված, բայց ոչ պետության ստանձնած՝ վիրավոր զինվորների առողջության վերականգման ու ծնողներին սփոփելու պարտավորությանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ