ԱՄՆ-ում կասկածյալն ավտոբուս է առեւանգել եւ մահացու վրաերթի ենթարկել հետիոտին։ Նա առավոտյան նստել էր ավտոբուս եւ անցնելով մեկ կանգառ՝ հարձակվել վարորդի վրա, հայտնել է Կոլումբիայի շրջանի ոստիկանապետ Քեթի Լանիեն, գրում է Americaru-ն։
Վարորդն ու ուղեւորները փախուստի էին դիմել, իսկ կասկածյալը հանել էր զենքը, փակել ավտոբուսի դռները։ Լցակայանում նա բարձրացել էր մայթի վրա եւ մահացու վրաերթի ենթարկել լցակայանի աշխատակցին։
Այս պահին իրավապահները ձերբակալել են հանցագործին։ Նա կալանքի տակ է գտնվում։