News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեդիայի դատախազությունը հայտարարել է Ադրբեջանում կաշառք տալու մեջ մեղադրվող TeliaSonera հեռուստառադիոընկերության դեմ հետաքննությունը դադարեցնելու մասին։ Այս մասին մայիսի 3-ին հայտնել է դատախազ Գուննար Ստետլերը, գրում է Reuters-ը։

«Մեր ձեռքում եղած գործիքներով մենք չեն կարող ապացուցել Ադրբեջանում կաշառք տալու փաստը, եւ եթե անգամ կարողանայինք ապացուցել, չէին կարող ապացուցել, որ TeliaSonera-ն այդ կաշառքը բաժանել է ընկերության ղեկավարներից որեւէ մեկի ցուցումով»,- ասել է դատախազը։

Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ շվեդական ТТ հեռուստաալիքի լրագրողները նյութեր էին հրապարակել, որոնցում ասվում էր, որ TeliaSonera-ն պաշտոնյաներին խոշոր չափի կաշառքներ է բաժանել Ադրբեջանի եւ Ուզբեկստանի շուկաներ դուրս գալու համար։ Փաստի քննությամբ զբաղվում են ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Շվեյցարիայի եւ Նիդեռլանդների դատախազությունները։

Սկանդալից հետո ընկերությունը սկսել էր ձերբազատվել Ադրբեջանում եւ Ուզբեկստանում իր բիզնես ակտիվներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ