News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինան Եվրասիական տնտեսական միության  (ԵԱՏՄ) անդամ երկրներին` Հայաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին եւ ՌԴ-ին մեղադրել է հակադեմպինգային, հակասուբսիդային եւ հատուկ պաշտպանական հետաքննությունների ընթացքում Առեւտրի համաշխարհային կազմակերպության  (ԱՀԿ) կանոնները եւ նորմերը խախտելու համար` պահանջելով դադարեցնել արատավոր պրակտիկան:   

Տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության մամուլի հաղորդագրությունը հայտնում է, որ ԵԱՏՄ-ի երկրների կողմից հետաքննությունների անցկացման ընթացքում ԱՀԿ-ի նորմերի խախտման հարցերին ուկրաինական պատվիրակությունն առավելագույն ուշադրություն է հատկացրել ԱՀԿ-ի հակադեմպինգային կոմիտեի նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել Ժնեւում ապրիլի 25—28-ին, հայտնում է «Ռոսբալտը»

«Ուկրաինան իր հայտարարության մեջ ԱՀԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրել ԵԱՏՄ-ի կողմից հակադեմպինգային հետաքննությունների անցկացման ընթացքում ԱՀԿ-ի նորմերի համակարգային խախտմանը, ինչը հանգեցնում է հինգ երկրի շուկաներում ուկրաինական արտադրանքի հասանելիության նկատմամբ  իրավաբանորեն եւ տնտեսական առումով անհիմն սահմանափակումների կիրառությանը (վերոհիշյալ երկրների թվում հիշատակվել է նաեւ Բելառուսը, որը ԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի): Ուկրաինական պատվիրակությունը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի տարածք Ուկրաինայից ճաղերի, ֆերրոսիլիկոմանգանի եւ պողպատյա խողովակների ներմուծման նկատմամբ հակադեմպինգային հետազոտություններն անցկացվել են ԱՀԿ-ի Համաձայնագրի   VI ԳՀՍԱ 1994 եւ ԳՀՍԱ մի շարք դրույթների խախտմամբ. հոդված 2 (դեմպինգի սահմանումը), 3 (վնասի սահմանումը) եւ 5 (հետաքննություն սկսելու եւ անցկացնելու ընթացակարգը)», — ասված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ նիստի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը Հայաստանից. Ղազախստանից, Ղրղզստանից եւ ՌԴ-ից պահանջել է չեղյալ համարել ԵԱՏՄ-ի որոշումը հակադեմպինգային միջոցներ մտցնելու մասին, դադարեցնել ֆերրոսիլիկոմանգանի նկատմամբ հետաքննությունը, առանց սահմանափակումներ մտցնելու, եւ դադարեցնել պողպատյա խողովակների նկատմամբ հակադեմպինգային միջոցների վերանայումը, առանց դրանց գործողությունը երկարաձգելու: 

Նիստի ընթացքում ԵԱՏՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչները լրացուցիչ բացատրություններ չեն ներկայացրել Ուկրաինայի բարձրացրած հարցերին եւ նշել են, որ պատասխանները կներկայացնեն մոտ ժամանակներս` գրավոր: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ