Դժվար թե Ադրբեջանը մայիսի 9-ին ռազմական գործողություններ սկսի։ Այս մասին մայիսի 4-ին՝ մամուլի ասուլիսին, ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը։
Նրա խոսքով՝ դա հաշվարկի հարց է։ «Դժվար թե Ադրբեջանի պլանների մեջ մտնում է մայիսի 9-ին ռազմական գործողություններ եւ եւս մեկ անգամ պարտություն կրել։ Նրանք պետք է վստահ լինեն, որ կարող են որոշակի հաջողության հասնել, իսկ դա ոչ ոք չի կարող երաշխավորել, դրա օրինակ քառօրյա պատերազմի փորձն է»,- նշեց Մարգարովը։