News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել Արամ Գաբրելյանովի News Media–ին, իր դիսերտացիայի մասին Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ռուսական փիլիսոփայության պատմության կաֆեդրայի դոցենտի արտահայտության համար, որը նա հնչեցրել է «Ռուսկայա սլուժբա նովոստեյ» ռադիոկայանի եթերում:

«Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել «Ռուսկայա սլուժբա նովոստեյ»-ին, այն կապակցությամբ, որ ռադիոկայանի հյուրերից մեկը՝ Բորիս Մեժուեւը, Ժիրինովսկու դիսերտացինան «սարքած» է անվանել»,- ասել է News Media –ի իրավաբանական բաժնի ղեկավար Ելիզավետա Խուդյակովան:

Նշում են, որ հայցը ներկայացվել է Սավելովյան դատարան, նախնական նիստը մայիսի 19-ին է նշանակված:

Մեժուեւը նոյեմբերին Ժիրինովսկու դիսերտացիան անվանել է«սարքած»: Նա քննադատել է Ժիրինովսկուն ՝ Վարվարա Կարաուլովային առնչվող պատմությունից հետո ֆակուլտետի մանկավարժներին աշխատանքից հեռացնելու առաջարկի համար:

1998-ին Ժիրինովսկին պաշտպանել է դիսերտացիա «Ռուս ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան: Ռուսական հարց՝ սոցիալ- փիլիսոփայական վերլուծություն» թեմայով: Դիսերտացիայի համար հիմք են ծառայել նրա սեփական մտքերն ու դատողությունների 11 հատորները որոնք նա գրի էր առել տարբեր տարիների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ