News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները վերլուծաբաններին արգելել են ազգային տնտեսության վիճակի մասին մռայլ կանխատեսումներ անել, գրում է The Wall Street Journal-ը:

Իրազեկ աղբյուրները պարբերականին հայտնել են, որ համապատասխան բանավոր զգուշացում է եկել վերլուծաբանների հասցեով, որոնց կանխատեսումները երկրում տնտեսական վիճակի մասին տարբերվում են իշխանությունների լավատեսական հայտարարություններից: WSJ-ի զրուցակիցներն այդ պահանջը բացատրել են   հասարակությունում երկարատեւ տնտեսական ճգնաժամի պատճառով լարվածությունը նվազեցնելու ցանկությամբ: 

Այսպես, աղբյուրների տեղեկության համաձայն,  Guotai Junan Securities Co-ի գլխավոր տնտեսագետ Լին Զային, որը բացահայտորեն խոսել է կորպորատիվ պարտքի աճի եւ չինական արժույթի թուլացման մասին, վերջին ժամանակներս արդեն երկու զգուշացում է ստացել, հայտնում է   Gazeta-ն:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ