News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանին գազի սակագնի 9 դրամով իջեցումը էական ազդեցություն չի ունենա սպառողական ապրանքերի գնի իջեցման վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

«Ապրիլին, երբ ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւը այցելել էր Հայաստան, ստորագրվեցին  մի շարք համաձայնագրեր, այդ թվում գազի սակագնի վերաբերյալ, համաձայն որի սահմանին գազի սակագինը իջավ 15 դոլարով 1000 խմ-ի համար, այսինքն՝ նախկինում 165 դոլարով էինք ձեռք բերում, հիմա՝ 150 դոլարով։  Ըստ էության մոտ 9 տոկոսով սահմանին  գազի գնի իջեցում  է եղել։ Առաջին անգամ, երբ նվազեց 189 դոլարից դառնալով 165 դոլար չազդեց  սպառողի վրա։ Հիմա այս իջեցումը հանգեցնելու է նրան, որ «Գազպրոմը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին՝ առաջարկելով  մոտավորապես 9.3 դրամով իջեցնել  սպառողների համար 1 խմ-ի սակագինը։  Այսինքն՝ եթե մինչեւ հիմա վճարում էինք 156 դրամ 1 խմ-ի դիմաց, ըստ առաջարկվող սակագնի պետք է  վճարենք 146.3 դրամ»,-ասաց տնտեսագետը։

 Նա նշեց, որ դիմումը դեռ քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում եւ ընթացակարգերի ժամկետներից ելնելով՝ թերեւս  օգոստոս- սեպտեմբերին  կհաստատվի՝ երբվանից է սպառողները վճարելու նոր սակագնով։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Կառլեն Խաչատրյանի խոսքով, գազի սակագնի նվազումը քիչ, բայց ազդելու է նաեւ էլէներգիայի սակագնի վրա. «Հոսանքի սակագնի վրա էլ է իրականում ազդում,  դա է պատճառը, որ հանձնաժողովը իր նախաձեռնությամբ գործընթաց է սկսել՝ վերանայելու նաեւ էլէկտրաէներգիայի սակագինը, որը ձեւավորվում է տարբեր աղբյուրներից գոյացող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվին։ Իսկ այդ աղբյուրները  գազի հիման վրա են  էլէկտրաէներգիա արտադրում։ Եթե գազի սակագինը նվազում է, կնվազի նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը։ Իրականում դեռ պաշտոնապես հայտնի չէ՝ որքան, բայց էքսպերտային գնահատականներով մոտավորապես 2-3 դրամի չափով»։

Ըստ տնտեսագետի՝ դժվար է ակնկալել, որ գազի սակագնի 9,3 դրամի չափով նվազումը  սպառողական ապրանքների վրա ազդեցություն կունենա։

«Քիչ թե շատ  ջերմոցային տնտեսությունների ու շինարարության ոլորտում կլինի, որտեղ գազի տեսակարար կշիռը մեծ է։  Սպառողները իրենց վրա կզգան միայն սպառած  էլէկտրաէներգիայի, գազի սակագնի վճարումները կատարելիս»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ