News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում մայիսի 3-ին մահվան ելքով դանակահարություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիի 23-ամյա բնակիչ Հովհաննես Պիճիկյանը:

Դեպքի տեղի է ունեցել  Գյուրիի 8-րդ թաղամասի այն տարածքում, որտեղ հավաքվում են տաքսու վարորդները: Դանակահարված քաղաքացիները, որոնք մայիսի 3-ի երեկոյան տեղափոխվել են «Գյումրիի» բժշկական կենտրոն,  տաքսու վարորդներ են, նրանց Հովհաննեսը դանակահարել է՝ «քեֆից»  դուրս գալուց հետո, տեղի ունեցած վիճաբանության պատճառով:

 NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով) եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասով (Սպանությունը՝ անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ):

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Գյումրի» բժշկական կենտրոն մայիսի 3-ին, կտրած-ծակած վերքերով երկու քաղաքացի է տեղափոխվել, որոնցից մեկը մահացել է: Գյումրի քաղաքի բնակիչ 50-ամյա  Արթուր Չ.-ն, որ  մոտ ախտորոշվել են լյարդի, երիկամի վնասվածքներ, ներքին արյունահոսություն, ժամը 21:30-ին մահացել է:

Դանակահարվածներից մյուսի՝ Գյումրիի  49-ամյա  բնակիչ Աշոտ Է.-ի մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք, բարակ եւ հաստ աղիների վնասվածք, ներքին արյունահոսություն: Հիվանդին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ