News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բավարիայի տեղական խորհրդարանը՝ լանդթագը, մայիսի 10-ին լիագումար նիստում կքննարկի «Հիտլեր. Մայն Քամփֆ. Քննադատական հրատարակչություն» գիրքը դպրոցական ծրագրում ընդգրկելու հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Համապատասխան հայցերը ներկայացրել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն  եւ «Ազատ ընտրողներ» դաշնային միավորում խմբակցությունները։

«Քանի որ քննարկումը լինելու է լիագումար նիստում, այն կավարտվի քվեարկությամբ»,- ասել է լանդթագի ներկայացուցիչը՝ հավելելով, որ դրական քվեարկության դեպքում նախաձեռնողները պահանջում են, որ Բավարիայի կառավարությունն այդ թեմայով զեկույցներ պատրաստի խորհրդարանական հանձնաժողովներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ