News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուբլու փոխարժեքը 2016-ի կեսին կարող է գերազանցել 70 ռուբլու շեմը։ Այս մասին ասված է Bloomberg-ի կանխատեսումներում։

Մասնավորապես, 35 փորձագետներ եկել են այն եզրակացության, որ ռուբլու անկումը պայմանավորված է լինելու թերթաքարային նավթի արդյունահանման վերականգնման հարցում շուկայի մասնակիցների մտահոգություններով, ինչը կհանգեցնի հումքի առաջարկի ավելցուկի։

«Նավթի շուկայում ճշգրտումներն ուշանում են, բայց, հենց որ սկսվեն, մենք ականատես կլինենք ռուբլու անկմանը, որը կլինի մայիսի երկրորդ կեսին»,- մեջբերում է գործակալությունը «Վալենս կապիտալ» ներդրումային ընկերության ակտիվ գործողությունների դեպարտամենտի տնօրեն Եվգենի Շիլենկովի խոսքը։

Bloomberg-ը նշում է, որ ռուբլու փոխարժեքի թուլացման հավանականություն ամրապնդվում է պատմական տվյալներով։ Այսպես՝ վերջին 12 ամսում ռուսական ռուբլին մայիսին 9 անգամ անկում է գրանցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ