News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ ՊՆ-ն Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի ուժերի կենտրոնացմանը դիմակայելու համար Արեւմտյան եւ Հարավային ռազմական օկրուգներում 3 նոր դիվիզիաներ է ստեղծում։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՊՆ-ն որոշ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի սահմաններից անմիջական հեռավորության վրա ՆԱՏՕ-ի ուժերի կենտրոնացմանը հակազդելու համար։ Մինչեւ տարեվերջ 2 նոր դիվիզիա կձեւավորվի Արեւմտյան ռազմական օկրուգում, մեկը՝ Հարավային ռազմական օկրուգում»,- ասել է Շոյգուն գերատեսչությունում խորհրդակցության ժամանակ։

Նախարարը նշել է, որ նոր միավորումների տեղակայման վայրերն արդեն պատրաստվում են։

Նոր մոտոհրաձգային մեկ միավորում կհայտնվի Դոնի Ռոստովում, եւս երկուսը՝ Սմոլենսկի եւ Վորոնեժի մարզերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ