News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Արմանիսի ոսկու հանքի աշխատակիցներն այսօր` մայիսի 4-ին, բողոքի ցույց են իրականացրել՝ պահանջելով հանքը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ից վճարել ընթացիկ տարվա 4 ամսվա աշխատավարձի պարտքը, ինչպես նաեւ վերջնական պատասխան տալ՝ գործարանի ու իրենց ճակատագրի մասին:

Գործարանի բակում հավաքվել էր շուրջ 100 աշխատակից, մինչդեռ գործարանն աշխատավարձի պարտքեր ունի շուրջ 400 աշխատակցի:

Աշխատակիցների հետ հանդիպել է գործարանի պետ Սամվել Չոբանյանը, որը հայտնել է, որ այս պահին հնարավոր չէ աշխատակիցների աշխատավարձը փոխանցել, քանի որ գործարանի հաշվեհամարները  կալանքի տակ են: Ըստ ֆաբրիկայի պետի՝ այս պահին ֆիննախի կողմից գործարանի հաշիվները կալանքի տակ դնելու որոշումը դատարանում վիճարկվում է:

Աշխատակիցներին հասած տեղեկություններով՝ ինչ-որ անձինք եկել, նկարել, չափ ու ձեւ են արել գործարանի գույքն ու հեռացել են, նրանք մտավախություն ունեն, որ գույքը կվաճառվի, իսկ իրենք այդպես էլ աշխատավարձ չեն ստանա:

Աշխատակիցները որոշում կայացրին սպասել մինչեւ կիրակի, որից հետո արդեն կսկսեն ճանապարհներ փակել այնքան ժամանակ, մինչեւ իրենց աշխատավարձի խնդիրը լուծվի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ