News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում պաշտոնապես հայտնել են նախագահական ընտրությունների օրը: Ընտրությունների առաջին փուլը կանցնի 2017-ի ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դրանց մասնակցելու իրենց մտադրության մասին արդեն պաշտոնապես հայտարարել են հայտնի քաղաքական գործիչներից շատերը՝ այդ թվում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Ըստ հարցումների արդյունքների՝ նա երկրորդ փուլ դուրս գալու լուրջ շանսեր ունի:

Աջցենտրիստական ընդդիմությունը՝ ի դեմս Հանրապետականների իր թեկնածուին կորոշի այս տարվա նոյեմբերին՝ փրայմերիզում: Ընտրողների նախասիրությունների քանակով աջ թեւում առաջատար է Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպպեն, նրան հաջորդում է նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին:

Ինչ վերբերում է իշխող Սոցկուսակցությանը՝ ապա ներքաղաքական ընտրությունները պետք է անցնեն դեկտեմբերին: Նախագահ Ֆրանսուա Օլլանդը դեռ պաշտոնապես չի առաջադրել իր թեկնածությունը : Բայց ինչպես դիտորդներն են ասում՝ ընտրողների ձայների համար պայքարն արդեն փաստացի սկսվել է՝ մայիսի 3-ին Ֆրանսիայում «Ազգային ճակատի» հիմնման 80-ամյակի կապակցությամբ իր ելույթում նա խոստացել է մինչեւ տարեվերջ նվազեցնել հարկերը ու բարելավել տնտեսական ցուցանիշները:

Ֆրանսուա Օլանդը պետք է լրջորեն աշխատի իր իմիջը բարձրացնելու ուղղությամբ: Ըստ հետազոտության արդյունքների՝ մարտ- ապրիլ ժամանակահատվածում Օլլանդի վարկանիշը կանգ է առել 14 տոկոսի վրա, իսկ նրա քաղաքականությունից դժգոհների թիվը հասել է 85 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ