News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը չի կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ 1994թ.-ի հրադադարի մասին պայմանագրի չեղարկման համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նման բան գոյություն չունի, որ ՄԱԿ-ը չեղարկի պայմանագիրը: Հակառակը: ՄԱԿ-ի անդամ պետությունը պարտավոր է հարգել միջազգային պարտավորությունը: Դա ընդամենը փորձ է ձերբազատվել միջազգային պարտավորությունից: Ադրբեջանին ձեռք չի տալիս 94թ.-ի հրադադարի պայմանագիրը, որովհետեւ այնտեղ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն առնվազն ընդունել է ԼՂ-ն որպես հակամարտության կողմ»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` Ադրբեջանը նամակ էր ուղարկել ՄԱԿ-ին՝ հրադադարի մասին պայմանագրի չեղարկման պահանջով:

Հարցին, թե հնարավոր է, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է ուզում դնել հրադադարի մասին նոր պայմանագիր, դրա համար է ուզում չեղարկել 94թ.-ի կնքվածը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Որեւէ այլ պայմանագիր չկա: Ադրբեջանը հղում է անում բանավոր պայմանավորվածության վրա, բայց դա պայմանագիր չէ (նկատի ունի Մոսկվայում քառօրյա պատերազմից հետո հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը- խմբ.): Դա ընդամենը պայմանավորվածություն էր կապված նրա հետ, որ վերականգնվի 94թ.-ի խախտված ու կրակի դադարեցման մասին ռեժիմը»:

Իսկ կարծիքներին, որ Ռուսաստանն իր ակտիվությամբ փորձում է Մինսկի խմբի աշխատանքը ստվերել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց այսպես. «Այո, 94թ.-ի պայմանագիրը հրադադարի մասին կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ: Սա բնական է, քանի որ Ռուսաստանն այս տարածաշրջանը միշտ ընկալում է որպես իր ազդեցության գոտի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ