News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ-ի օդանավը Սիրիայում խոցելուց հետո պատժամիջոցների առաջ կանգնած թուրք ոսկերիչներն իրենց գործի միակ փրկությունը տեսնում են Հայաստան եւ Իրան տեղափոխվելով։

Թուրքական Habervaktim կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Փակ շուկայի (Քափալըշարշը) ոսկերիչների ամենօրյա խոսակցությունների թեման է ռուսական պատժամիջոցներից խուսափելու համար Իրան եւ Հայաստան տեղափոխվելը։

Նշվում է, որ ռուսական կողմը թուրքական ոսկիների համար սահմանել է 42 տոկոս մաքս եւ լրացուցիչ դժվարություններ, որն էլ ստիպել է թուրք ոսկերիչներին այլընտրանք փնտրել ռուսական շուկա մտնելու համար։

Թուրք ոսկերիչների մի մասն արդեն Իրան է մեկնել՝ տեղացիների հետ համատեղ ընկերություններ հիմնել, մի մասն էլ՝ հիմնականում ստամբուլահայեր, Հայաստան։  Նշվում է, որ Հայաստանի շուկան նախընտրած թուրք ոսկերիչները հաշվի են առել տեղի էժան աշխատուժն ու ՌԴ ու հետխորհրդային մյուս երկրներ ոսկի արտահանելու հեռանկարները։

Նշվում է, որ Ստամբուլի Փակ շուկայում արդեն որոշ ոսկու խանութներ փակվել են, որոնց սեփականատերերը, ըստ պնդումների տեղափոխվել են Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ