News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը մայիսի 5-ին, Արցախի Ազգային ժողովի հերթական նիստում կներկայացվի որպես  Արցախի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: NEWS.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ստացել է ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում աշխատելու առաջարկություն եւ արդեն խորհրդարանում հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ, պատրաստ է այդ պաշտոնում աշխատել:

«Վերջին շրջանում լեռնային Ղարաբաղի հետ ակտիվ աշխատել եմ, մայիսի 4-ին պատգամավորների հետ քննարկել ենք ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման եւ դրա հետեւանքով առաջացած մարդու իրավունքներին վերաբերող շատ հարցեր», - ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ